Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի ղեկավարի պաշտոնակատար

Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի ղեկավարի պաշտոնակատար

PanARMENIAN.Net - Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիր քաղաքի ղեկավարի պաշտոնակատար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`Դավիթ Հովհաննեսի Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասվում է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Խուդաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի արմավիրցիներ, ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել եմ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի ղեկավարի պաշտոնակատար: Պատիվ է ծառայել Ձեզ, պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---