Մանուկյանի արձանի տեղադրումը շարունակվում է՝ չնայած Քաղշինպետկոմի որոշմանը![]() 28 հունիսի 2018 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները շարունակվում են, չնայած արձանի տեղադրումը դադարեցնելու վերաբերյալ Քաղաքաշինության պետական կոմիտեի որոշմանը: Արձանը տեղադրվում է Արամի և Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում: Ավելի վաղ Քաղաքաշինության պետական կոմիտեի տարածած հայտարարության մեջ ասվում էր նաև, որ հարկավոր է կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ և տվյալ համալիրի տարածքում որևէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը դարձնել հանրային քննարկման առարկա:Կոմիտեի հաղորդագրության համաձայն, իրենց մտահոգությունն են հայտնել նաև հատվածի հեղինակ Ջիմ Թորոսյանի ժառանգները: «Քաղաքաշինական նորմերի խախտումներով կատարվում են արձանի տեղադրման աշխատանքներ՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի հեղինակությամբ նախագծված համալիրի տարածքում: Անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել մի քանի կարևոր հանգամանքի. Նշված աշխատանքները, համաձայն ՀՀ օրենսդրության, անհրաժեշտ էր համաձայնեցնել այդ բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել, խախտելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները»-ասվում է Քաղշինպետկոմի հայտարարության մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |