«Սասնա ծռերի» ևս 2 անդամ ազատ է արձակվել![]() 28 հունիսի 2018 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ կալանքից ազատ է արձակել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարդգես Գևորգյանին։ Դատարանը փոխել է Գևորգյանի խափանման միջոցը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Գևորգ Պետրոսյանի անձնական երաշխավորության դիմաց՝ նրանք վճարել են մեկ միլիոն դրամ գրավ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է նաև «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Աշոտ Պետրոսյանին ազատ արձակելու պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը։ Գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի համար դատավորը սահմանել է գրավ՝ 500.000 դրամի չափով, հայտնում է «Ա1+»-ը։ Գրավը մուծել է նույն գործով վերջերս ազատ արձակված Կարո Եղնուկյանը։ «Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալ արդեն ազատության մեջ է։ «Սասնա ծռերը» 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |