ԱՆ. Սրտի անհետաձգելի ստենտավորումը կկատարվի պետպատվերով![]() 28 հունիսի 2018 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Պետպատվերի շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատություններն այսուհետ կկատարվեն դեղապատ ստենտով. եռակողմ փոխըմբռնման հուշագիր է կնքվել առողջապահության նախարարության, ստենտավորման պարագաների 10 մատակարարի և պետպատվերի շրջանակում ստենտավորման ծառայություններ մատուցող 11 բժշկական հաստատության միջև, հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշվում է, որ հուշագրով նպատակ է դրվում ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով մատուցվող ստենտավորման ծառայությունների առավել մատչելի գներով և առավել որակյալ ապրանքներով մատուցումը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով, թե նախարարության ուսումնասիրությունները, թե քաղաքացիների արձագանքները հիմք են դարձել, որպեսզի մենք փոխենք պետպատվերի շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատությունների չափորոշիչները: «Սրտի կորոնար անոթների անհետաձգելի վիրահատությունները մինչ այժմ կատարվել են ոչ դեղապատ ստենտով, իսկ հիմա դրանք բոլոր դեպքերում կկատարվեն դեղապատ ստենտով՝ բացառությամբ դեղապատ ստենտի հակացուցումներ ունեցող դեպքերի»,- նշել է նախարարը: Ծրագրով նախատեսվում է տարեկան իրականացնել 3625 վիրահատություն (ներառյալ զինծառայողների և սոցփաթեթի շահառուների վիրահատությունները): Շահառուների փոփոխության դեպքում վիրահատությունների քանակը կարող է փոփոխվել: Իսկ միայն «Ստենտ ֆոր լայֆ» ծրագրի շրջանակներում ծրագրի մեկնարկից ի վեր՝ 2015 թվականից սկսած, անհետաձգելի դեպքերում տարեկան միջինում վիրահատվել է 1500 մարդ: Նախարարը հանդիպման ժամանակ ստենտավորման ծառայություններ մատուցող բուժհաստատությունների ղեկավարներին կոչ է արել վերանայել նաև վճարովի ծառայությունների գները: «Ճիշտ է՝ դա ձեր իրավունքն է, բայց այդ դեպքում կշահենք բոլորս»,-շեշտել է Արսեն Թորոսյանը: Հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակում ստենտավորման ծառայությունները դեղապատ ստենտի կիրառմամբ կիրականացվեն 750.000 դրամով՝ նախկին 1,8 մլն դրամի փոխարեն: Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակում պետբյուջեի միջոցներից տարեկան խնայողությունը կկազմի ավելին քան 400 մլն դրամ: Խնայված միջոցները կուղղվեն ստենտավորման ծառայությունների և շահառուների ավելացմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |