Նախագահական. Սարգսյանը ոչ միայն ձեռքսեղմում, այլև ջերմ զրույց է ունեցել ԱՄՆ-ում Իսպանիայի դեսպանի հետ

Նախագահական. Սարգսյանը ոչ միայն ձեռքսեղմում, այլև ջերմ զրույց է ունեցել ԱՄՆ-ում Իսպանիայի դեսպանի հետ

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն ձեռքսեղմում, այլև ջերմ զրույց է ունեցել ԱՄՆ-ում Իսպանիայի դեսպան Պեդրո Մորենեսի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Համացանցում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ, իբրև թե, Սարգսյանը հրաժարվել է ողջունել ԱՄՆ-ում Իսպանիայի դեսպան Մորենեսին և չի սեղմել նրա ձեռքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր: Նա այնուհետև Վաշինգտոնում հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայազգի աշխատակիցների ակումբի անդամների մի խումբի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---