Լյուքսեմբուրգը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լյուքսեմբուրգը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն կողմ է քվեարկել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին: Այս մասին հայտնում է Բրյուսելում ՀՀ դեսպանության թվիթերյան միկրոբլոգը:

Հունիսի 29-ին Լեհաստանի Սենատը նույնպես միաձայն քվեարկությամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:

Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Համաձայնագիրը վավերացրել է Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Բուլղարիան կողմից: Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը: Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---