Ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել երևանյան ակումբներում և փաբերում

Ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել երևանյան ակումբներում և փաբերում

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել երևանյան մի շարք փաբերում և ակումբներում։ Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից, գիշերն իրականացված այցերի մեջ որևէ արտառոց բան չի եղել։

«Ոստիկանությունը նախկինում էլ է նման գործողություններ իրականացրել։ Դրանք կապված էին համակեցության կանոնները չխախտելու` 23:00-ից հետո լռություն պահպանելու կարգի հետ»,- պարզաբանեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ օրվա ընթացքում կհրապարակեն հաղորդագրություն կատարվածի վերաբերյալ։

Երևանյան ակումբներից մեկի սեփականատերը մեզ հետ զրույցում պատմեց, որ գիշերը 5 ոստիկան է նրանց այցելել։

«Ասացին, որ մենք լռությունն ենք խախտում, ուզում էին ներս մտնել, բայց մենք չթողեցինք և ապացուցեցինք, որ չենք խախտում հասարակական կարգը, քանի որ չենք գտնվում բնակելի շինության տակ»,- պատմեց ակումբի սեփականատերը և ավելացրեց, որ այցի պատճառը որևէ մեկի բողոքը չէր:

Նրա խոսքով` ոստիկանները հրավիրեցին նրան երկուշաբթի այցելել իրենց` «շփվելու համար»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---