Հուլիսի 6-7-ին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Հուլիսի 6-7-ին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`հուլիսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Հուլիսի 4-ին և 5-ին օդի ջերմաստիճանն որոշ մարզերում կհասնի 41 աստիճանի:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում`հուլիսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 4-ին և 5-ին օդի ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---