ՊՆ զորամասերում թիկունքային ապահովման ստուգումներ են սկսվել![]() 6 հուլիսի 2018 - 10:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հուլիսի 6-ից թիկունքային ապահովման հարցերի համար ստուգումներ է սկսում առաջին բանակային կորպուսի ենթակա զորամասերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Վերջին մի քանի ամսում ՀՀ իրավապահ մարմինները ՀՀ ՊՆ մի շարք զորամասերում առանձնապես խոշոր չափերի չարաշահումներ են հայտնաբերել: Ավելի վաղ, զինված ուժերի առանձին ստորաբաժանումներում առանձնապես խոշոր չափերով յուրացումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ N զորամասի հրամանատարը, կոչումով՝ գնդապետ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնության գալով նույն զորամասի վառելիքաքսուքային ծառայության պետ, կոչումով մայորի հետ, վաճառել է զորամասի վառելիքը ու այդպիսով յուրացրել ՊՆ հաշվեկշռում գտնվող մոտ 24 տոննա դիզելային վառելիքը, պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ 8,8 մլն դրամի գույքային վնաս: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |