Տոնոյանն այցելել է Նախիջևանին սահմանակից մարտական դիրքեր

Տոնոյանն այցելել է Նախիջևանին սահմանակից մարտական դիրքեր

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 6-ի առավոտյան այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի (Նախիջևանյան հատված)։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշվում է, որ զորամիավորման հրամանատարության հետ նախարար Տոնոյանը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող հարցեր և ոչ միայն։

«Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին»,-ասվում է գրառման մեջ։

Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամն որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---