Almazian Symphony-ն և բալետի գերաստղ Պոլունինը համատեղ ելույթ կունենան EXIT հեղինակավոր փառատոնի բացմանը11 հուլիսի 2018 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում համաշխարհային բալետի գերաստղ Սերգեյ Պոլունինը և Almazian Symphony նվագախումբը համատեղ ելույթով հանդես կգան հեղինակավոր EXIT 18-րդ փառատոնի բացման արարողությանը: Այս մասին գրում է Diplomacy and Commerce կայքը: Փառատոնն անցկացվելու է հուլիսի 12-ից 15-ը, որի ընթացքում ավելի քան 1000 երաժիշտ ելույթ կունենա 30-ից ավելի բեմերում: EXIT-ը երկու անգամ արժանացել է Եվրոպայի լավագույն փառատոնի մրցանակին: Պոլունինը 40 այլ պարողների հետ բացման արարողության վերջում կկատարի Սոնյա Պետրովիչի բեմադրությունը: Նրանց հետ միասին ելույթ կունենա նաև հայ ջութակահար Խաչատուր Ալմազյանի Almazian Symphony-ն: Almazian Symphony նվագախմբի կազմում աշխարհի տարբեր երկրներից՝ Սերբիայից, Կանադայինց, Ռուսաստանից, Բելգիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, ԱՄՆ-ից, Ղազախստանից և այլ երկրներից 25 երաժիշտ կանայք են: Այն ջութակահար Խաչատուր Ալմազայանի ու սերբ թավջութակահար Թամարա Սավիչի համատեղ նախագիծն է, որը գործում է 2007 թվականից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |