ԵԱՀԿ ՄԽ. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել

ԵԱՀԿ ՄԽ. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարաների հանդիպման վերաբերյալ՝ կարևորելով լարվածության թուլացման և հրահրող հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը:

Նշվում է, որ նախարարները համաձայնվել են մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հովանու ներքո:

«Նախարարները մտքեր են փոխանակել տիրող իրադրության, հետագա քայլերի շուրջ: Կողմերը քննարկել են որոշ հարցեր առաջիկա հանդիպումների, այդ թվում՝ հնարավոր վստահության կառուցման միջոցների վերաբերյալ: Համանախագահները նշել են լարվածության թուլացման և հրահրող հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ՝ հուլիսի 11-ին, Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպերշիկը: Ադրբեջանում և Հայաստանում անցկացված ընտրություններից հետո սա այս ձևաչափով առաջին բարձր մակարդակի հանդիպումն էր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---