The Daily Caller.Հայերենն ուսումնասիրության համար հետաքրքիր լեզուների 5-յակում է16 հուլիսի 2018 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հայոց լեզուն եզակի հատկություններ ունեցող լեզուների 5-յակում է, որոնք հետաքրքիր են ուսումնասիրության համար: The Daily Caller-ը կազմել է եզակի լեզուների վարկանիշը, որոնք ուսումնասիրելու համար ավելորդ չէ ժամանակ ծախսել: «Հայերենը Հայաստանի պետական լեզուն է, որը բազում բացառիկ հատկանիշներ ունի, որը կարող է բարդ թվալ անգլալեզու ուսումնասիրողների համար, սակայն հետաքրքիր է ուսուցանելու համար»,-գրում է պարբերականը: Նշվում է, որ հայոց այբուբենում 39 տառ կա, որ այն ստեղծվել է 405 թվականին՝ թարգմանելու համար Սուրբ գիրքն ու Նոր կտակարանը: Պարբերականը հետաքրքիր է համարել նաև լեհերենը, ռուսերենը, հունգարերենն ու ռումիներենը: Հայերենը դասվում է հնդեվրոպական լեզվաընտանիքին, սակայն առանձին ճյուղ է կազմում: Կա տեսություն, որ հայերենն առավել նման է հունարենին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |