Աշոտ Արսենյանը 13 մլն դրամ է տվել Մալիշկայի գյուղապետին՝ ԱԺ ընտրություններում կաշառք բաժանելուն

Աշոտ Արսենյանը 13 մլն դրամ է տվել Մալիշկայի գյուղապետին՝ ԱԺ ընտրություններում կաշառք բաժանելուն

PanARMENIAN.Net - 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով, հայտնում է ոստիկանությունը:

Ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխացվել են հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության։

Ավելի վաղ հայտնել էինք, որՄալիշկա համայնքի ղեկավարը կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ, մասնավորապես պաշտոնեական դիրքի չարաշահմամբ համայնքային միջոցները յուրացնելու մեջ:

Նա 2017 թվականին համայնքապետարանի գլխավոր հաշվապահի հետ համայնքի 11 բնակչի անվամբ ձևակերպել ու դուրս են գրել 410.000 դրամ՝ որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն։ Դուրս գրված գումարը յուրացվել է։ 2016 թվականի հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձևակերպել Մալիշկա համայնքի ղեկավարի կնոջը, որը նրանց գիտությամբ փաստացի աշխատանքի չի հաճախել և մինչև այս տարվա մայիս ստացել է 2.160.000 հազար դրամից ավելի աշխատավարձ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---