Մշնախը դիմել է քաղաքապետարանին՝ Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը բացատրելու պահանջով

Մշնախը դիմել է քաղաքապետարանին՝  Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը բացատրելու պահանջով

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վերաբերյալ բացատրություն ստանալու պահանջով: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:

Չնայած նախարարությունն անընդունելի էր համարել արձանի տեղադրումը` առանց իրենց հետ քննարկման, հուլիսի 17-ին՝ ժամը 18:00-ին, արձանի բացման արարողությունը կկայանա:

Ավելի վաղ, մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղանընդունելի էր համարել արձանի տեղադրումը` առանց իրենց հետ քննարկման:

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը համարում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է, և կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում: Միաժամանակ, կարևոր համարելով Արամ Մանուկյանի դերն ու գործունեությունը հայոց պատմության մեջ և նրա արձանի կառուցման խնդիրը Երևան քաղաքում՝ այնուհանդերձ անընդունելի ենք համարում առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման արձանի տեղադրման թույլատրումը»,- ասված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---