Բաքուն դարձյալ հոսանքազրկվել է

Բաքուն դարձյալ հոսանքազրկվել է

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մի շարք թաղամասերի էլեկտրամատակարարումը կրկին դադարեցվել է, հայտնում է ադրբեջանական Trend.az գործակալությունը:

«Ազերէներժի» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, սահմանափակվել է քաղաքի Նիզամի և Խաթայի թաղամասերի որոշ հատվածների էլեկտրաէներգիայի մատակարարումը: Միևնույն ժամանակ, նշվում է, որ մայրաքաղաքի էլեկտրասնուցման մեջ ոչ մի թերություն չի արձանագրվել։

Հուլիսի լույս 3-ի գիշերն Ադրբեջանի ամբողջ տարածքը հոսանքազրկվել էր: Վթար էր տեղի ունեցել Ադրբեջանի ամենամեծ հիդրոէլեկտրակայանում՝ Մինգեչաուրի ՀԷԿ-ում, որն ապահովում է ամբողջ երկրի էներգամատակարարումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---