Էրդողան. Իսրայելը «ֆաշիստական պետություն» է24 հուլիսի 2018 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Երրորդ ռայխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի ուրվականն է հայտնվել Իսրայելի իշխանության ներկայացուցիչների շրջանում: Ըստ Թուրքիայի նախագահի, Իսրայելն «ամենասիոնիստական, ֆաշիստական և ռասիստական պետությունն է», գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Էրդողանը քննադատել է այդ երկրի իշխանություններին, որոնք հուլիսի 19-ին հակասական օրենք են ընդունել, որով Իսրայելը հայտարարվում է հրեական ազգային պետություն: Այդ օրենքը վրդովմունք է առաջացրել արաբական փոքրամասնության շրջանում, որը երկրի բնակչության մոտ 20 տոկոսն է կազմում: Նա նաև նշել է, որ Իսրայելը, հարձակումներ գործելով պաղեստինցիների վրա, վերածվել է «ահաբեկչական պետության»: Մայիսի կեսին Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացան: Պատճառը ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն էր Թել Ավիվից Երուսաղեմ: Այդ ֆոնին Գազայի հատվածում բողոքի ակցիաներ տեղի ունեցան: Իսրայելցի զինվորները կրակ են բացել նրանց ուղղությամբ: Բախումներում մոտ 60 պաղեստինցի է զոհվել, այդ թվում 8-ամսական երեխա, ավելի քան 2,2 հազարը տուժել է կրակոցներից կամ արցունքաբեր գազից: Անկարան հետ է կանչել դեսպանին Թել Ավիվից խորհրդակցությունների համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |