Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-ին կնվազի 2-3, 11-ին ևս 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-ին կնվազի 2-3, 11-ին ևս 3-5 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`օգոստոսի 6-ի երեկոյան ժամերին, 7-8-ի գիշերը և երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 9-10-ը շրջանների զգալի մասում, 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-ին կնվազի 2-3, 11-ին ևս 3-5 աստիճանով: Ցերեկային ժամերին այն չի գերազանցի 33 աստիճանը:

Երևանում`օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 8-9-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում այդ օրերին ամենաբարձր ցերեկային ջերմաստիճանը կլինի 31-33 աստիճան, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---