// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայ-թուրքական սահմանը հատելիս Բանգլադեշի քաղաքացի է ձերբակալվել

Հայ-թուրքական սահմանը հատելիս Բանգլադեշի քաղաքացի է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները Արտաշատի հատվածում ձերբակալել են մի տղամարդու, ով Արաքս գետով ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը, հայտնում է վարչության լրատվական ծառայությունը:

Նախնական տվյալներով՝ տղամարդը Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի է:

Սահմանախախտը սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: Ներկայումս ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի շուրջ երկու տասնյակ ուսանողների
Քոչարյանի պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել դատարան