Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք շարունակում են բիզնեսն Իրանի հետ

Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք շարունակում են բիզնեսն Իրանի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք կշարունակեն բիզնես գործունեությունն Իրանի հետ: «Ցանկացած երկիր, որը բիզնես կվարի Իրանի հետ, գործ կունենա ԱՄՆ հետ»,-գրել է նա Twitter-ում:

«Ես խաղաղություն եմ պահանջում ամբողջ աշխարհում, պակասին համաձայն չեմ»,-հավելել է նա:

Ըստ Թրամփի, նոր սահմանափակող միջոցներն Իրանի դեմ երբևէ ձեռնարկվածներից «ամենակոշտն են», գրում է Lenta.ru-ն:

Օգոստոսի 7-ին ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք կասեցվել էին 2015-ին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի շրջանակում: Օգոստոսի 7-ին ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք կասեցվել էին 2015-ին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի շրջանակում:

Մայիսին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ վեցյակի կնքած միջուկային համաձայնագրից, որով չեղարկվեցին այդ երկրի դեմ գործող պատժամիջոցները: ԵՄ-ն հավատարիմ է մնում համաձայնագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---