ՌԴ դեմ նոր պատժամիջոցները Մեդվեդևը համեմատել է տնտեսական պատերազմի հետ

ՌԴ դեմ նոր պատժամիջոցները Մեդվեդևը համեմատել է տնտեսական պատերազմի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ դեմ տնտեսական պատժամիջոցների հնարավոր խստացումը կարելի կլինի գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարում, որին հարկ կլինի արձագանքել տնտեսական, քաղաքական կամ այլ միջոցներով: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Օգոստոսի 8-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ այս անգամ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի հետ կապված: Ակնկալվում է, որ պատժամիջոցների առաջին փաթեթը կընդունվի օգոստոսի 22-ին:

«Եթե արգելվեն բանկերի գործունեությունը կամ այս կամ այն արժույթի օգտագործումը, ապա արդեն հստակ հնարավոր կլինի ասել, որ դա տնտեսական պատերազմ է: Դրան հարկ կլինի արձագանքել տնտեսական, քաղաքական կամ, անհրաժեշտության դեպքում, նաև այլ միջոցներով: Մեր ամերիկացի բարեկամները պետք է դա հասկանան»,-ասել է Մեդվեդևը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Անդրադառնալով արդեն գործող պատժամիջոցներին ու նոր հայտարարվածներին՝ նա ասել է, որ դա նաև ՌԴ տնտեսական հզորությունը սահմանափակելուն ուղղված միջոց է: Նա հավելել է, որ պատժամիջոցներն այսպես թե այնպես անդրադարռնում են տնտեսության վրա, արժույթի փոխարժեքի վրա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվայի բորսայում սակարկությունների մեկնարկին կտրուկ նվազել է ռուսական ռուբլու փոխարժեքը՝ ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ օգոստոսի 8-ի հայտարարության ֆոնին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---