ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

Օգոստոսի 11-ին Մոսկվայում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում «Տանկային բիաթլոն» մրցման եզրափակիչ փուլի, ինչպես նաև «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղերի հանդիսավոր փակման արարողության միջոցառումներին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մերձմոսկովյան Ալաբինոյում Բանակային միջազգային խաղերի շրջանակում շարունակվող տանկային բիաթլոնի մրցումների առաջին կիսաեզրափակչում Հայաստանի ԶՈւ անձնակազմը զբաղեցրել 4-րդ տեղը և դուրս չի եկել եզրափակիչ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---