7 ամսում ամբողջ տարվա համար նախատեսված հարկային եկամուտների հավելաճը հավաքվել է16 օգոստոսի 2018 - 13:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն 2018 թվականի առաջին 7 ամսում հավաքել է այնքան ավելի հարկ, որքան նախատեսված ամբողջ տարվա համար, հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «7 ամսում հավաքել ենք այնքան հարկային եկամուտ, որքան նախատեսվում էր հավաքել ամբողջ տարվա ընթացքում: 2018-ի համար ի սկզբանե նախատեսված էր հավաքագրել 107 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ, այդ սահմանաչափին հասել ենք 7 ամսվա ընթացքում»,- ասել է ՊԵԿ նախագահը: Թավշա հեղափոխությունից հետո զգալի փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հավաքագրած հարկերի կառուցվածքում․ ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին՝ 2-րդ եռամսյակում, Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից հավաքվող հարկերի ծավալը կտրուկ աճել է թե 1-ին եռամսյակի, և թե նախորդ տարիների համադրելի ժամանակաշրջանում հավաքվող հարկերի ծավալների համեմատ, ինչը պետական բյուջե եկամուտների զգալի աճ է ապահովել։ Փոխարենը, զգալիորեն նվազել է մյուս հարկատուներից գանձվող հարկերի ծավալը։ Ընթերցեք նաև՝ «Բյուջեն լցվում է խոշորների հաշվին. Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |