Փաշինյան. Այս հանրահավաքը չի կարող լինել ընդդեմ որևէ մեկի (Թարմացվող)17 օգոստոսի 2018 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք ա անում է անում, որտեղ ամփոփում է իր վարչապետության 100 օրը։ Սկսելուց առաջ Փաշինյանը խնդրել է իջեցնել բոլոր այն պաստառները, որոնք ուղղված են որևէ մեկի դեմ, քանի որ հանրահավաքը նվիրված է հայ ժողովրդի միասնականությանը և հաղթանակին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է հանրահավաքի մասնակիցներին: «Այսօր այս հրապարակում են գտնվում ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցներ, Արցախից ժամանած մեր հայրենակիցները, Սփյուռքի բազմաթիվ համայնքների ներկայացուցիչներ, և այսօր մեր անվտանգությունը պաշտպանում են Հայոց բանակի փառապանծ սպաներ, ՀՀ տարբեր մարզերից և այսօր հայ ժողովուրդը միասնկական է առավել քան երբևէ», - ասել է Փաշինյանը: 18:22 Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը Տիգրան Մեծ պողոտայում է: 18:17 Խցանումներ են Երևանի մետրոյում, քաղաքացիները Հանրահավաքի են շտապում: 17:31 Երթը մեկնարկել է: Բազմաթիվ քաղաքացիներ ուղեկցում են Փաշինյանին դեպի Հանրապետության հրապարակ: Հայաստանի տարբեր մարզերից բազմաթիվ քաղաքացիներ են գալիս Երևան՝ մասնակցելու Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Հանրապետության հրապարակում կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության 100 օրն ամփոփող հանրահավաք: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |