100 օրում 746 կոռուպցիոն հանցագործություն է բացահայտվել

100 օրում  746 կոռուպցիոն հանցագործություն է բացահայտվել

PanARMENIAN.Net - ՀՀ նոր կառավարության գործունեության առաջին 100 օրվա ընթացքում հանրապետությունում հայտանաբերվել է կոռուպցիոն բնույթի 746 հանցագործություն, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի ավելի է, Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը:

«Դրանցից 585-ը հայտնաբերվել է հենց ոստիկանության կողմից»,- ասել Արմեն Ղուկասյանը՝ նշելով, որ ոստիկանության կողմից, առաջընթացն ակնհայտ է նաև լատենտային հանցագործությունների ոլորտում:

Ըստ Ղուկասյանի՝ միայն Հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում բացահայտվել են պետությանը պատճառված 4,4 մլրդ դրամ վնասի փաստեր, որից 147 մլն դրամն արդեն վերականգնված է:

ՀՀ նոր կառավարության գործունեության առաջին 100 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել 47,1 մլրդ դրամի չարաշահում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---