Արարատում 200 հա տարածքով հրդեհ է մարվել

Արարատում 200 հա տարածքով հրդեհ է մարվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին, ժամը 14:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Շաղափ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

ԱԻՆ հաղորդմամբ, հրդեհը բռնկվել է Շաղափ գյուղի «Փառքի տարածք» կոչվող հատվածից 500 մ դեպի վերև՝ Լանջանիստ գյուղի վարչական տարածքում` Ուրծի լեռներով մինչև Սուրբ Կարապետ եկեղեցի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:27-ին, մարվել` 01:28-ին:

Այրվել է մոտ 200 հա խոտածածկ տարածք, Վեդի-Լանջառ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ մոտ 2 հա բուսածածկույթ և մասնակի ջերմահարվել է 40 բերքատու ծառ (խնձորենի, սալորենի):

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ուրցաձոր, Լանջառ, Շաղափ համայնքների ղեկավարները, մոտ 25 համագյուղացիներ և 32 հրշեջ-փրկարար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---