Բիլզերյանը հաշվառման է կանգնել ՀՀ ԶՈւ-ում27 օգոստոսի 2018 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ միլիոնատեր, Դեն Բիլզերյանը հաշվառման է կանգնել ՀՀ ԶՈւ-ում: Այդ տեղեկությունը հաստատել են Զինկոմիսարիատում, հայտնում է Sputnik Արմենիան: «Այո, Բիլզերյանը հաշվառման է կանգնել ՀՀ ԶՈւ շարքերում, նա ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,-ասել է Զինկոմիսարիատի ներկայացուցիչը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դեն Բիլզերյանը հայկական անձնագիր է ստացել։ Անձնագիր է ստացել նաև Դենի եղբայր Ադամ Բիլզերյանը։ ՀՀ քաղաքացիություն ստացող արական սեռի յուրաքանչյուր անձ ըստ օրենքի պետք է հաշվառման կանգնի երկրի զինված ուժերում: Բիլզերյանը ժամանել է Հայաստան օգոստոսի լույս 27-ի գիշերը։ Նա ՀՀ-ում կանցկացնի մի քանի օր, այնուհետև կմեկնի Թաիլանդ։ Դեն Բիլզերյանը վենչուրային կապիտալիստ է, հայտնի պոկեր խաղացող և դերասան:Նրան հաճախ անվանում են «պոկերի արքա» 2015-ի հունիսին Բիլզերյանը հայտարարեց իր թեկնածությունը 2016-ի նախագահական ընտրություններում առաջադրելու մասին: Բիլզերյանն ավելի քան 22 մլն հետևորդ ունի սոցցանցերում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |