Պուտինն ու Ալիևը կհանդիպեն Սոչիում

Պուտինն ու Ալիևը կհանդիպեն Սոչիում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Սոչիում: Ըստ ռուս քաղաքագետների, հավանաբար, քննարկվելու են Անդրկասպյան գազամուղի, Լեռնային Ղարաբաղի, զենքի մատակարարումների հարցերը:

«Արտաքին քաղաքական օրակարգում կարևոր տեղ կզբաղեցնեն Սիրիայի, Թուրքիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերը, որը վերջերս հնչեց Հարավային Կովկաս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի համատեքստում»,-ասել է ՌԴ Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սիմոնովը, հայտնում է Interfax.ru-ն:

Քաղաքագետ Օլեգ Կուզնեցովն իր հերթին կարծում է, որ ադրբեջանա-ռուսական օրակարգում մեծ տեղ է զբաղեցնում ռազմատեխնիկական գործակցությունը: «Բոլոր հիմքերը կան ՀԱՊԿ հանդեպ Ադրբեջանի կարգավիճակի փոփոխության մասին հարց բարձրացնելու համար»,-կարծում է Կուզնեցովը: Ըստ նրա, հանդիպմանը հավանաբար անդրադարձ կլինի ռուսական զենքի արտահանմանն Ադրբեջան և Հայաստանում տիրող իրավիճակին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---