Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի զինված ուժերը միշտ պատրաստ են պատերազմի

PanARMENIAN.Net - Ներկա պահի դրությամբ լայնածավալ զինված ընդհարումները Ադրբեջանի եւ ԼՂՀ բանակների միջեւ անիրատեսական են, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Առաջին հերթին, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ հարցը լուծվի բանակցային գործընթացի շրջանակներում խաղաղ ճանապարհով, երկրորդը` ղարաբաղյան եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում զորքերի հարաբերակցությունն այնպիսին է (ղարաբաղյան բանակի որակական մարտական պատրաստվածության պատճառով), որ ռազմական գործողությունների ծավալումը այս պահին անիրատեսական է»,-ասել է նա:



Նրա կարծիքով, ադրբեջանական զինված ուժերը անընդհատ պատրաստվում են զինված հակամարտությունը շարունակել, սակայն «Ադրբեջանի եւ Հայաստանի շուրջ եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում կատարվող բոլոր գործընթացները եւ ռազմաքաղաքական իրավիճակը հուշում են, որ բոլորը կցանկանային, որ այդ հարցը լուծվեր խաղաղ ճանապարհով»: Նախարարը նշել է, որ ԼՂ եւ Հայաստանի զինված ուժերը «միշտ պատրաստ են ռազմական գործողություններին, առավել եւս, որ Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը», հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---