ՀՔԾ. Քոչարյանի պաշտպանը կամ ծանոթ չէ Սահմանադրությանը, կամ հանրությանն է մոլորեցնում

ՀՔԾ. Քոչարյանի պաշտպանը կամ ծանոթ չէ Սահմանադրությանը, կամ   հանրությանն է  մոլորեցնում

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, անդրադառնալով Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հայտարարությանը, թե Քոչարյանի անձնագիրը նախաքննական մարմնում պահելը ապօրինի է, հայտարարել է, որ Օրբելյանը «կամ ծանոթ չէ Սահմանադրությանը, կամ հետապնդում է փաստերը խեղաթյուրելով հասարակությանը մոլորեցնելու և ՀՔԾ-ի օրինական գործունեությունը ստվերելու նպատակ», հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Ծառայությունից նշում են, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի որևէ նորմ, այդ թվում` «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» դրույթը, ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչվել, և «առնվազն անհասկանալի է պաշտպանի նման` իրականությանը չհամապատասխանող և միևնույն ժամանակ չհիմնավորված ինքնավստահությամբ հնչեցրած դիրքորոշումը»:

Ավելի վաղ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Քոչարյանի անձնագրերի` նախաքննական մարմնում պահվելու հարցին, նշել է, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի` մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթն իրականացնող մարմնում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումին համապատասխան, 2017 թվականին ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---