Տավուշում քաղպաշտպանության 4 հենակետ կստեղծվի. 464 մլն դրամ կհատկացվի

Տավուշում  քաղպաշտպանության 4   հենակետ կստեղծվի. 464 մլն դրամ կհատկացվի

PanARMENIAN.Net - 2019 թվականին Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության 4 հենակետ կստեղծվեն, դրանք կապաոհվվեն վարչական շենքերով: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում:

Միջոցառման իրականցման կհատկացվի 464 մլն դրամ:

Նշվում է, որ սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական պաշտպանության հենակետերի ստեղծումը հնարավորություն կտա ապահովել սահմանամերձ բնակավայրերի բնակչության, տարածքների, կարևորագույն օբյեկտների և ենթակառուցվածքների պաշտպանությունը:

Միջոցառումը նախատեսվում է իրականացնել Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում փոփոխություններ նախատեսող գործընթացի ավարտից հետո, մարզպետարանների, համայնքների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---