// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԱՄՆ-ն կարող է Իսրայելի մաս ճանաչել Գոլանի բարձունքները

ԱՄՆ-ն կարող է Իսրայելի մաս ճանաչել Գոլանի բարձունքները

PanARMENIAN.Net - Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը կարող է ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում:

«Չեմ կարող մի իրավիճակ պատկերացնել, որի դեպքում Գոլանի բարձունքները կվերադարձվեն Սիրիային: Ես, ճիշտն ասած, չեմ կարող մի իրավիճակ պատկերացնել, երբ դրանք դադարեն լինել Իսրայելի մաս»,-հայտարարել է Ֆրիդմանը Israel Hayom իսրայելյան պարբերականին, գրում է Lenta.ru-ն:

Նա նաև պարզաբանել է, որ 2 շաբաթ առաջ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այն արտահայտությունը, թե Հոլանի բաձունքների ճանաչման հարցը չի քննարկվում ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմում, նշանակում էր միայն, որ այդ թեման օրակարգում չէ: Ըստ Ֆրիդմանի, ԱՄՆ-ն հետագայում կարող է ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունն այդ վիճելի տարածքում:

Նա նաև անհնար է համարել, որ ԱՄՆ մյուս կառավարությունը կարող է չեղարկել Թրամփի որոշումը ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին: Թրամփի ծայրահեղ իսրայելամետ դիրքորոշումը նա բացատրել է Թրամփի երախտագիտությամբ Իսրայելի հատուկ ծառայություններին, որոնք օգնել են կանխել ահաբեկչություններն ԱՄՆ տարածքում: Բացի այդ, ըստ Ֆրիդմանի, Թրամփը «հարգում է նրանց, ով հաղթում է և գիտի հաջողության գինը, ուստի հիանում է Իսյարելի նվաճումներով նույնիսկ ավելի շատ, քան որոշ իսրայելցիներ»:

Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ն հայտարարել է, որ այսուհետ չի ֆինանսավորելու ՄԱԿ ստեղծած ԲԱՊՕՐ կազմակերպությունը, որն աջակցում է պաղեստինցի փախստականներին: Տարեկան փոխանցվող գումարը կազմում էր 340 մլն դոլար:

 Ուշագրավ
2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել
Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը