Սերժ Սարգսյանի եղբորորդին ազատ է արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց

Սերժ Սարգսյանի  եղբորորդին ազատ է  արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Նախորդ նիստին պաշտպանական կողմը նշել էր, որ Սարգսյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան, և որ վերջինս ունի առողջական խնդիրներ:

Մեղադրող դատախազը սակայն պնդել էր հակառակը՝ նշելով, որ Սարգսյանը դեռևս տարիներ առաջ ճնշում է գործադրել գործով տուժողի, ինչպես նաև վկաների վրա:

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Լուսանկարը՝ «Ազատություն» դառիոկայանի ուղիղ եթերից
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---