Ադրբեջանցիները գնդակոծել են Վազաշենը, Բաղանիսն ու միջպետական ճանապարհը (վիդեո) 12 սեպտեմբերի 2018 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին, ժամը 22.30-ից մոտ 10 րոպե ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից գնդակոծել է Տավուշի (նախկին Նոյեմբերյանի շրջան) Բաղանիս գյուղը և գյուղով անցնող միջպետական ավտոճանապարհը: Բաղանիսի բնակիչ, լրագրող Աննա Սահակյանը հայտնեց, որ գնդակներից մեկը ընկել է իրենց առանձնատան բակում, հայտնում է «Առավոտը»: Վնասների մասին տեղեկություններ չկան, դրանց առկայությունը կամ չլինելը հայտնի կլինի ավելի ուշ: Աննա Սահակյանը մտահոգություն հայտնեց, որ ադրբեջանական զինուժը սովորություն է դարձել երեկոները Նոյեմբերյանի բնակավայրերը գնդակոծելը: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում հայտնել է օգտատեր Հովիկ Գյոզալյանը, գնդակոծվել է նաև սահմանամերձ Վազաշենը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |