Վարչապետ. Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել-բերել է սեփական ժողովրդին օկուպացնելու12 սեպտեմբերի 2018 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների ընթացքում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը տեղափոխել է Երևան «սեփական ժողովրդին օկուպացնելու»: «Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել-բերել է՝ սեփական ժողովրդին օկուպացնելու, և դա ապացուցված է: Այդ ընթացքում խրամատներում մեր զինվորներին փոխարինող չի եղել: Նրանք, ովքեր պետք է մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար, և մեր սահմանը եղել է անպաշտպան»,- ասել է Փաշինյանը: Ավելի վաղ, հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ին իրադարձությունների ընթացքում զինվորները տևական ժամանակ սահմանում մարտական հերթապահություն են իրականացրել առանց հերթափոխի, քանի որ նրանց մի մասը բերվել էր Երևան: «Զինվորիների մի մասին Երևան էի բերել սահմանից, ինչը խնդիրներ է ստեղծել անվտանգության համար, անգամ դիվերսիա էր եղել (խոսքը Լևոնարխի մոտ մարտերի մասին է - խմբ․)։ Նախկին պաշտոնյաները վարձկան են սարքել մեր զինվորներին՝ նրանց վճարելով գումար»,- ասել է Խաչատրյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |