Վարչապետն ու Ղրղզստանի նախագահը քննարկել են ՀԱՊԿ-ում գործակցությունը

Վարչապետն ու Ղրղզստանի նախագահը քննարկել են ՀԱՊԿ-ում  գործակցությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ:

Զրույցի ընթացքում անդրադարձել է կատարվել Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։

Սեպտեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայնել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարներն իրեն միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը չընտրվի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---