Փաշինյան. Նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին

Փաշինյան. Նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որն ասել էր, թե ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը ցույց տվեց, որ նպատակն իրեն փակելն էր: Վարչապետը հայտարարել է, որ նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին:

Անդրադառնալով օլիգարխների անվտանգության աշխատակիցներին զինաթափելուն՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործողություններ արդեն արվել են, հայտնում է Aysor.am-ը։

«Խոսել եմ ապօրինի կառույցների մասին և գործողություններ արվել են, այդ գործողությունների մի մասի մասին արդեն տեղեկացված եք, իսկ մյուս մասին, ըստ անհրաժեշտության, կտեղեկանանք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական հավաքի ժամանակ հայտարարել էր. «Այդ բոլոր չակերտավոր հատուկ ծառայությունները, ապօրինի զինված խմբավորումները՝ սափրագլուխների ու «ախռանայի» տեսքով, հայտնաբերվելու են ու ոչնչացվելու են։ Ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են։ Այս պահից հրահանգում եմ իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին ու զինաթափել բոլորին», - հայտարարել է նա։

Փաշինյանը, դիմելով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին ու ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, ասել է, որ 2 ժամից սպասում է իրենց զեկույցը կատարված աշխատանքի մասին։ «Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, մարտահրավե՞ր էիք նետում ժողովրդին, դե տեսեք մարտահրավերը», - շեշտել է վարչապետը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---