Կիպրոսի հայերի վստահության մակարդակը թուրք համայնքի նկատմամբ կախված է նրանց վերաբերմունքից հայերի եւ հույների ցեղասպանության նկատմամբ

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներում Կիպրոսի հայ եւ թուրք համայնքների միջեւ շփումները ավելի ակտիվ են դարձել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայ Դատ» կիպրոսյան գրասենյակի ղեկավար Հակոբ Մանուկյանը: Նրա խոսքերով, Կիպրոսում վերջերս անցած նախագահական ընտրություններից առաջ թեկնածուները հայ եւ թուրք համայնքի ներկայացուցիչներին հրավիրել են կղզու իրադրությունը քննարկելու համար: «Հանդիպմանը շատ էր խոսվում կղզու հունական եւ թուրքական հատվածների միջեւ վստահության մասին: Հայ համայնքը նշել է, որ Կիպրոսի հայերի վստահության մակարդակը թուրք համայնքի նկատմամբ կախված է նրանց վերաբերմունքից հայերի եւ հույների ցեղասպանության նկատմամբ»,- ընդգծել է Մանուկյանը:



Ինչ վերաբերում է կղզու հունական եւ թուրքական հատվածների վերամիավորմանը, ապա Հակոբ Մանուկյանը գտնում է, որ ՄԱԿ-ի ծրագիրը` երկխոսությունը բերալավելու մասին, անիրական է: «Կիպրոսի ողջ բնակչությունը հասկանում է, որ Քոֆի Անանի առաջարկած ծրագիրը չի կարող իրականացվել, քանի դեռ կղզում են գտնվում թուրքական օկուպացիոն զորքերը»,- ասել է Մանուկյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---