Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 81-ի

Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 81-ի

PanARMENIAN.Net - Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունի զոհերի թիվը հասել է 81-ի: Տարերքը մոլեգնել է Ֆիլիպինների հյուսիս-արևելյան ափին: Մոտ 60 մարդ անհետ կորած է համարվում: Մտավախություն կա, որ նրանց թվում ևս կան զոհվածներ, գրում է «Ինտերֆաքսը»:

Զոհվածներից շատերը մահացել են սողանքների պատճառով, որոնք հորդառատ անձրևների հետևանք են: Լրջորեն վնասվել է նաև տեղաբնակ գյուղացիների բերքը:

«Մանգհուտը» զգալի նյութական վնաս է հասցրել նաև Հոնկոնգին և Չինաստանի հարավային Գուանդուն գավառին, ուր շարժվել է Ֆիլիպիններից հետո: Այնտեղ ևս կան զոհեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---