ՀՀ նախագահ. Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ՝ սևը

ՀՀ նախագահ. Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ՝ սևը

PanARMENIAN.Net - Ժողովուրդը չի կարող հասնել հաջողության, եթե համախմբված չլինի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելուն:

«Սպիտակ գույնը մեկ գույն չէ, ֆիզիկա բոլորդ դպրոցում անցել եք: Սպիտակը բոլոր գեղեցիկ գույների համախմբվածությունն է, սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ՝ սևը», - ասել է նախագահը, հայտնում է Panorama.am-ը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե «առակն ի՞նչ էր ցուցանում», Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Պարզ է՝ մեր ժողովուրդն իր մեծագույն հաղթանակներին հասել է, երբ միասնական է եղել»:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության տոնի առթիվ` նշելով, որ հայ ժողովուրդ ունի շատ ավելի մեծ ներուժ և հնարավորություն, քան պատկերացնում ենք:

«Ժամանակը մեզ անընդհատ մղում է առաջ՝ հասկացնելով, որ որպես պետություն, որպես ժողովուրդ ուշանալու իրավունք չունենք: Մենք պետք է շարժվենք առաջընթացի ճանապարհով՝ Սահմանադրության նկատմամբ անվերապահ հարգանքի, հանրության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և իշխանության բոլոր ճյուղերի կողմից պետության հանդեպ մեծ պատասխանատվության գիտակցումով: Որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք, մենք մեկ ամբողջություն ենք համաշխարհային միջավայրում: Ուրեմն՝ ունենք շատ ավելի մեծ ներուժ և հնարավորություն, քան պատկերացնում ենք»,-ասվում է ուղերձում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---