Խաչատուրովն՝ Ադրբեջանին․ Դադարեցնել ՀՀ բնակավայրերի գնդակոծությունը

Խաչատուրովն՝ Ադրբեջանին․  Դադարեցնել ՀՀ բնակավայրերի գնդակոծությունը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հայտարարություն է տարածել Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում ադրբեջանական զինուժի կողմից հայկական բնակավայրերի գնդակոծության վերաբերյալ։

Խաչատուրովի տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ զոհերի են հանգեցրել, իսկ ռազմական հռետորաբանությունը վնասում է ՄԽ ջանքերին։ «Հաշվի առնելով ՀԱՊԿ կից ՀՀ մշտական լիազոր ներկայացուցչի կողմից սեպտեմբերի 21-ին ներկայացրած տեղեկությունը, կոչ ենք անում դադարցնել ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակում կրակողներն ու լարվածության ավելացումը՝ ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի համար վտանգների ավելացման բացառման նպատակով», - նշել է նա։

Վերջին օրերին Տավուշի մարզում աճած միջադեպերի պատճառով վիրավորվել է 1 հայ գյուղացի, զոհվել 1 զինծառայող։ Հայտնի է 2 ադրբեջանցի զինվորի զոհվելու, ևս 1-ի վիրավորվելու մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---