Փաշինյան. Հուսով եմ՝ քաղաքացիներն ակտիվ կմասնակցեն ընտրությանը, չնայած «գազելներով» չեն բերվում տեղամաս

Փաշինյան. Հուսով եմ՝ քաղաքացիներն ակտիվ կմասնակցեն ընտրությանը, չնայած «գազելներով» չեն բերվում տեղամաս

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ են նրանով, որ քաղաքացիների որոշումն է լինելու վճռորոշ: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դեպի Նյու Յորք ճանպարհին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 23-ին մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Փաշինյանը քվեարկել է ավագանու ընտրություններին վաղ առավոտյան:

Նա հավելել է, որ վիճակագրությունը, որի համաձայն 2017-ին Երևանի ավագանու ընտրությունների համեմատ ակտիվությունը 1-2% ով ցածր է, բացատրվում է նրանով, որ այս ընտրություններին գազելներով, ավտոբուսներով ընտրողներին ընտրատեղամասեր բերել չկա: «Հուսով եմ, որ, այնուամենայնիվ, մեր քաղաքացիներն ակտիվ մասնակցություն կցուցաբերեն՝ անկախ գազելների գոյությունից», - ասել է վարչապետը:

Փաշինյանը նաև վստահություն է հայտնել, որ քվեարկությունն ու ձայների հաշվարկը կանցնեն սիրո և համերաշխության մթնոլորտում՝ «չնայած իրավապահ մարմինները ծառայություն են իրականացնում և չի կարող որևէ այլ տրամաբանություն գործել»։

Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---