ՀՅԴ. Փաշինյանի բարձր վարկանիշը կանխորոշեց Ավագանու ընտրությունների արդյունքը

ՀՅԴ. Փաշինյանի բարձր վարկանիշը  կանխորոշեց Ավագանու ընտրությունների արդյունքը

PanARMENIAN.Net - ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ համաժողովրդական շարժումով պայմանավորված ներքաղաքական նոր իրողություններն իրենց ազդեցությունն են ունեցել Երևանի ավագանու ընտրությունների թե քարոզարշավի, թե արդյունքների վրա։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը և նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին, ըստ էության, վճռորոշ նշանակություն ունեցան և կանխորոշեցին սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները: Հարկ ենք համարում միաժամանակ փաստել, որ ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում և ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքի անվերապահ արտահայտությունն են», - ասված է հաղորդագրության մեջ:

Քաղաքական ուժը, ընդունելով ընտրությունների արդյունքները և հաղթանակի առթիվ շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին՝ պատրաստակամությունն է հայտնել աջակցել «բոլորի երազած Երևանը իրականություն դարձնելու գործին»:

Ավելի վաղ, ընտրությունների արդյունքներն ընդունել են մասնակից մի շարք այլ ուժեր:

Երևանի բոլոր 475 ընտրատեղամասում քվեարկած ընտրողների ձայների հաշվարկի արդյունքում «Իմ քայլը» դաշինքը 294,109 ձայն (81.06%) հավաքելով, ջախջախիչ հաղթանակ է տանում մրցակիցների նկատմամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---