Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի շահերի պաշտպանների բողոքները

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի շահերի պաշտպանների բողոքները

PanARMENIAN.Net - ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՀՀ երկրորդ նախագահՌոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները: Այդ մասին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը:

Բողոքները ներկայացվել են օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վճռաբեկ բողոք էին ներկայացրել: Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազությունը:

Առաջին ատյանի դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի և ազատ արձակվել նրան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---