ԿԸՀ-ն բաշխել է Երևանի ավագանու մանդատները

ԿԸՀ-ն բաշխել է Երևանի ավագանու մանդատները

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին կայացած արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ Երևանի ավագանին ընտրվել է, և մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝

1) «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 57 մանդատ

2) «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 5 մանդատ

3) «Լույս» կուսակցությունների դաշինք՝ 3 մանդատ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` Երևանի ավագանու արտահերթ ընտրության քվեարկության արդյունքների վերաբերյալ, ասվում է ԿԸՀ հաղորդագրության մեջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում, համաձայն որի ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների 81.06 տոկոսը:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը մեխանիկորեն դառնում է Երևանի քաղաքապետ: Ըստ օրենքի, եթե քաղաքական ուժը ստացել է ձայների 50%-ից ավելին, ապա թեկնածուների ցուցակի առաջին համարն օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ։

ԲՀԿ-ն ստացել է 25,219 ձայն (6.95%), «Լույսը»՝ 18,112 քվե (4.99%), ՀՅԴ-ն` 5882 ձայն (1.62%), «Երկիր Ծիրանի»՝ 5059 քվե (1.39%), ՕԵԿ-ը` 3948 ձայն (1.09%): Մնացած մասնակիցները ստացել են ձայների 1%-ից պակաս քվե։ «Իմ Քայլից» ու ԲՀԿ-ից բացի ավագանի կանցնի նաև «Լույս» դաշինքը։ Դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, սակայն կստանա մանդատներ, քանի որ ավագանիում առնվազն 3 ուժ պիտի ներկայացված լինի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---