Փաշինյանն Ազնավուրի մահվան մասին․ Սա համամարդկային կորուստ է

Փաշինյանն Ազնավուրի մահվան մասին․ Սա համամարդկային կորուստ է

PanARMENIAN.Net - Շառլ Ազնավուրի մահը սգալի օր է Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի համար, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ մեծ շանսոնիեի մահվան կապակցությամբ հետևորդներին դիմելով։

«Ես ուզում եմ պարզապես իմ հայ ժողովրդի ու ՀՀ անունից վշտակցությունը հայտնել մեզ բոլորիս։ Ընդհանրապես ցավակցել հայ ժողովրդին, ցավակցել Ֆրանսայի ժողովրդին, Ազնավուրի՝ ամբողջ աշխարհում ապրող երկրպագուներին, նրա արվեստի սիրահարներին», - նշել է նա։

Փաշինյանը նշել է, որ Ազնավուրը կերտել է դարաշրջանի պատմությունը, անմնացորդ ծառայել է հայ և ֆրանսիացի ժողովուրդներին ու 100-միլիոնավոր մարդկանց սրտեր ջերմացրել։

«Սա համամարդկային կորուստ է։ Ազնավուրը մի մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև վերազգային, համամարդկային արժեքներ։ Ու դրանք դեռ երկար դարեր կուղեկցեն մարդկությունը դեպի սեր, համերաշխություն, կբարձրացնեն մարդկությունը, կջերմացնեն նրանց հոգիները և մարդկանց կմղեն դեպի առաքելություն», - շեշտել է ՀՀ վարչապետը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---