// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում. Առանց արտահերթ ընտրությունների ՀՀ-ն դուրս չի գա քաղաքական ճգնաժամից (վիդեո)

Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում. Առանց արտահերթ ընտրությունների ՀՀ-ն դուրս չի գա քաղաքական ճգնաժամից

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ելույթ ունենալով ԵԽԽՎ֊ը աշնանային նստաշրջանում, նշել է, որ ՀՀ վարչապետի կողմից նախաձեռնված անհապաղ արտահերթ ընտրությունների անցկացումը միտված է երկրում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ու հեղափոխության գաղափարների և արժեքների վերջնական հաստատմանը, և «առանց որի Հայաստանը չի կարող դուրս գալ ստեղծված քաղաքական ճգնաժամից»:

«Եվրոպայի Խորհուրդը բոլորիս՝ այդ թվում նաև Հայաստանի կազմակերպությունն է և չի կարող այս պարագայում ստանձնել սոսկ դիտորդի կարգավիճակ, այլ պետք է ջանք չխնայի աջակցելու Հայաստանում ընթացող ժողովրդավարական պրոցեսներին», - նշել է նա՝ հավելելով, որ ներկայիս խորհրդարանը չունի մեծամասնություն, որի վրա կարող են հենվել և կյանքի կոչել հեղափոխության նպատակն ու ծրագրերը։

Պատգամավորը նշել է, որ առանց խորհրդարանի մեծամասնության աջակցության անցած հինգ ամսում գործադիր իշխանությունը անզիջում և արդյունավետ պայքար է մղել երկրում արմատացած համակարգային կոռուպցիայի դեմ, որի հետևանքով չկա մի գործող նախարար կամ նորանշանակ որևէ գերատեսչության ղեկավար, որը կոռումպացված լինի։

«Օգտվելով այս հնարավորությունից, սիրելի պատվիրակներ, գործընկերներ ես ցանկանում եմ Ձեզ իրազեկել, որ այլևս անհետաձգելի խնդիր է դարձել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը պետք է կազմակերպվի ընտրական օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ ամբողջ գործընթացների հիմքում ունենալով մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։ Կոչ եմ անում վեհաժողովին իր հետևողական աջակցությունը ցուցաբերել Հայաստանի նոր իշխանություններին կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարում, համակարգային բարեփոխումների իրականացման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման գործում, հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ Եվրոպայի Խորհուրդը բոլորիս՝ այդ թվում նաև Հայաստանի կազմակերպությունն է և չի կարող այս պարագայում ստանձնել սոսկ դիտորդի կարգավիճակ, այլ պետք է ջանք չխնայի աջակցելու ընթացող ժողովրդավարական պրոցեսներին, քանի որ Հայաստանում իրականացվող փոփոխությունները միտված են օրինակելի ժողովրդավարության հաստատմանը», - նշել է Մարուքյանը:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորների պնդումներին՝ ՀՀ-ում այսպես կոչված «մարդու իրավունքերի ոտնահարումներին» և «բռնատիրական կարգերի հաստատմանը», Մարուքյանը հորդորել է նրանց պայքարել սեփական երկրի ժողովրդավարության համար և չտարածել ստեր ԵԽԽՎ «պատվարժան կառույցի հարկի տակ»։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, որ հանդիպման արդյունքներով ստորագրվել էհուշագիր՝ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «Ծառուկյան դաշինքը» չի առաջադրելու վարչապետի թեկնածու, չի մասնակցելու առաջադրմանը, ինչպես նաև նույնը չեն անի դաշինքի պատգամավորները։

Ավելի վաղ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, Գևորգ Կոստանյանը, խմբակցությունը լքած Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Ֆելիքս Ցոլակյանի փոխարեն պատգամավորական մանդատը ստանձնել պատրաստվող, սակայն անմիջապես խմբակցությունից դուրս գալու մտադրություն հայտանած Մարտուն Գրիգորյանը կողմ են արտահայտվել դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը:

 Ուշագրավ
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը:
Կատարվող փոփոխություններով հստակեցվում են ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր լինելու ընթացակարգերը
Մշակվել է արդարադատության նախարարության կողմից