Ռուանդայի ԱԳ նախարարը՝ ՖՄԿ գլխավոր քարտուղար

Ռուանդայի ԱԳ նախարարը՝ ՖՄԿ գլխավոր քարտուղար

PanARMENIAN.Net - Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովում կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Այդպաշտոնում նա փոխարինել է Միկաել Ժանին։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ աջակցում է Մուշիկիվաբոյի թեկնածությանը, ինչը զարմանք էր առաջացրել, քանի որ 1994թ.-ին Ռուանդայի ցեղասպանությունից հետո երկու երկրների միջև հարաբերությունները բավական լարված էին: Նրան էր աջակցում նաև Աֆրիկյան միությունը, հայտնում է Panorama.am-ը:

Միկաել Ժանին աջակցում էր Կանադան, սակայն, կարծես թե, հրաժարվել է նրա թեկնածությունը պաշտպանելուց:Միկաել Ժանը գլխավոր քարտուղար էր 2014-ից։

Երևանում ընթանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---