Թրյուդո. Փաշինյանի հետ որոշել ենք դյուրացնել ճամփորդողների խնդիրները

Թրյուդո. Փաշինյանի հետ որոշել ենք դյուրացնել ճամփորդողների խնդիրները

PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին «արտակարգ ընդունելության» համար։

Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որոշել են դյուրացնել երկու երկրների միջև ճամփորդողների խնդիրները, հայտնում է Aysor.am-ը։

«Հայաստանի վարչապետի հետ այս հանդիպումը հնարավորություն տվեց քննարկել հայ-կանադական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Կանադայում 60 հազար կանադահայ համայնք կա, որը զարգացնում է մեր համայնապատկերը։ Մենք սատարում ենք նաև նորեկներին», - ասել է Ջասթին Թրյուդոն:

«Այս հանդիպումը միայն սկիզբն է դնում մեր համագարծակցության», - ասել է Թրյուդոն։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցել է Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին, իսկ հոկտեմբերի 12-ին մեկնարկել է նրա պաշտոնական այցը ՀՀ:

Ընթերցեք նաև.Փաշինյանն ու Թրյուդոն պահեցին խոստումը՝ նույն գուլպաներով հանդիպելով

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---