Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, երեխայի է սպասում

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, երեխայի է սպասում

PanARMENIAN.Net - Արքայազն Հարրիի կինը, Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հղի է: Այդ մասին ասվում է Քենսինգթոնյան պալատի Twitter-ի աքաունթում: «Սասեքսի դքսուհին հղի է, նա երեխայի է սպաում 2019-ի գարնանը: Նա շատ է գնահատում այն աջակցությունը, որ ցուցաբերում են նրան ամբողջ աշխարհի կանայք մայիսից ի վեր և շատ երջանիկ է կիսվել իր լավ նորությունով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Թագուհի Եղիսաբեթ Երկրորդն ու նրա ամուսինը՝ Ֆիլիպը, Էդինբուրգի դուքս, Ուելսի արքայազն Չարլզն ու նրա կինը՝ Կամիլլան, Քորնուոլի դքսուհին, արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթը, Քեմբրիջի դքսուհին, հայտնել են իրենց ուրախությունը և անձամբ շնորհավորել ամուսնական զույգին արքայադուստր Եվգենիայի հարսանիքին, գրում է Lenta.ru-ն The Telegraph-ի վրա հղումով:

Ասվում է նաև, որ Մեգան Մարքլի մայրը՝ Դորիա Ռեգլանդը, շատ ուրախ է այդ կապակցությամբ և անհամբեր սպասում է առաջին թոռան լույս աշխարհ գալուն: Արքայազն Հարրին և նրա կինը չեն հետաձգի նախատեսված ուղևորությունը Ֆիջի և Տոնգա կղզիներ, չնայած Զիկա վիրուսով վարակվելու վտանգին: Մինչ այդ նրանք խորհրդակցել են բժշկի հետ:

Պալատի ներկայացուցիչները չեն հայտնել, թե պատմել են արդյոք Մեգան Մարքլի հորը ընտանիքի սպասվող համալրման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---